ԱՄՆ-ում թվերն աճում են․ արդեն հիմա կա մոտ 800 հազար վարակակիր
ԱՄՆ-ում շարունակում են աճել կորոնավիրուսով հիվանդների ու մահացածների թվերը։ Վերջին թարմ տվյալների համաձայն երկրում COVID-19-ով վարակված կա 792 հազար մարդ։
Ընդհանուր առմամբ մահացել է 42 հազար մարդ, իսկ բուժվածները կազմում են 72 հազարը։
Ընդգծենք, որ էպիդեմիայի ֆոնին ԱՄՆ-ի մի շարք նահանգների բնակիչներ բողոքում են սահմանափակումներից և ցանկանում են վերականգնել իրենց սովորական կյանքը։