Իտալական «Միլանը» պատրաստ է գնել «Լիվերպուլի» ֆուտբոլիստին
Իտալակա «Միլանը» շարունակում է պաշտպանի փնտրտուքները։ Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ից, ակումբը պատրաստ է 23 միլիոն եվրո վճարել անգլիական «Լիվերպուլի» խորվաթ պաշտպան Դեան Լովրեյնին գնելու համար։
Ակումբը ֆուտբոլիստին ցանկանում էր գնել դեռ նախորդ ամռանը, սակայն ինչ-ինչ պատճառներով տրանսֆերը չկայացավ։
Ընդգծենք, որ անգլիական ակումբն իր հերթին դեմ չէ վաճառել իր թիմի պաշտպանին։