Դատախազի մոտ կորոնավիրուս է հաստատվել. շփման շրջանակը պարզված է. News.am
ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխան բուժում: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատչյանը։
Նա հայտնեց, որ նրա առողջական վիճակը լավ է, ըստ Դատախազության ունեցած տեղեկատվության առկա է բարելավման դինամիկա:
«Նրա մոտ ջերմություն եւ այդ վիրուսային հիվանդության լուրջ ախտանշաններ չեն եղել: Նրա հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, աընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանց մոտ համապատասխան հիվանդութան կլինիկա ունենալու վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում