Խամես Ռոդրիգեսը ցանկանում է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ 2 տարի Մյունխենի «Բավարիայում» խաղալուց հետո Խամեսը վերադարձավ արքայական ակումբ, սակայն այստեղ նորից չգտավ իր տեղը։ Կոլումբիացին չի մտնում Զինեդին Զիդանի պլանների մեջ։
Ընդգծենք, որ դեռ նախորդ ամռանը նա մոտ էր «Նապոլի» տեղափոխությանը, սակայն տրանսֆերը չկայացավ։