Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 50 հազարին
Վերջին 24 ժամում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 4268 նոր դեպք։
Դեպքերը գրանցվել են 76 շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբից։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակակիրների թիվը կազմում է 47121։ Մահացածների թիվը կազմում է 405, իսկ առողջացածներինը՝ 3446։
Ընդգծենք, որ Ռուսաստանի բոլոր ռեգիոններիում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։