Դավթաշենում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-53»-ին․ «BMW»-ի վարորդը հոսպիտալացվել է
Ապրիլի 19-ին, ժամը 21:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 23 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ս.) բախվել է կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հարություն Հ.):
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելն Արամ Ս.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան: