Ողբերգական դեպք Կանադայում․ կրակոցների հետևանքով զոհվել է 16 մարդ
Կանադայի Նոր Շոտլանդիա պրովինցիայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան զոհեր։
Այս մասին տեղեկանում ենք CBC-ից։
Ոստիկանության կոմիսար Բրենդ Լակին նշել է, որ կրակոցների հետևանքով մահացել է 16 մարդ, չհաշված կրակոցներ արձակած մարդը, ում գտել են մահացած։
Կրակոցների հետևանքով զոհվել է 1 ոստիկան և վիրավորվել ևս 1-ը։ Կոմիսարն ընդգծել է, որ կրակոցը չի գնահատվում որպես ահաբեկչական ակտ։