COVID-19-ն աշխարհում․ կա 2 միլիոն 400 հազար հիվանդ
Աշխարհում շարունակում են ավելանալ կորոնավիրուսով հիվանդների թվերը։ Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ից,այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կա գրանցված կորոնավիրուսով հիվանդ 2 միլիոն 407 հազար մարդ։
Նրանցից 165 հազարն արդեն մահացել են։ Առողջացածների թիվը կազմում է 625 հազար մարդ։
Ընդգծենք, որ հիվանդների և մահացածների թվով այս պահին առաջին տեղում ԱՄՆ-ն է։