Դոնալդ Թրամփը նշել է, որ գրեթե չի հեռանում սպիտակ տնից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ պանդեմիայի ժամանակ գրեթե չի հեռանում Սպիտակ տնից։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Թրամփը նշել է, որ մոտ մեկ ամիս է, ինչ ապրում է Սպիտակ տանը։ Նա ընդգծել է, որ միայն մեկ անգամ է լքել Սպիտակ տունը, որպեսզի երկրի զինվորական նավին ցտեսություն մաղթի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով հիվանդների թիվը հասնում է մոտ 700 հազարի։