Դեռ 2000-ականներին Հոակին Ֆենիքսը պետք է մարմնավորեր Բեթմենի դերը
Ամերիկացի կինոռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին նշել է, որ դեռ 2000-ականներին Բեթմենի մասին ֆիլմում պետք է հանդես գար Հոակին Ֆենիքսը, սակայն դա տեղի չունեցավ ինչ-ինչ պատճառներով։
Այս մասին հաղորդում է Empire-ն։ Արոնոֆսկիի խոսքերով Warner Bros կինոընկերությանը դուր չի եկել ռեժիսորի գաղափարը, որ Բեթմենի դերում հանդես գա հենց Ֆենիքսը։
Արդյունքում 2005 թվականին այդ նախագիծը հանձնվեց Կրիստոֆ Նոլանին և այդ ժամանակ Քրիստիան Բեյլը մարմնավորեց այդ դերը։