«Էվերթոնը» ցանկանում է գնել Անդրեա Բելոտիին
Լոնդոնի «Էվերթոնը» ցանկանում է իր թիմ բերել իտալական «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիին։
Այս մասին տեղեկանում ենք Tuttosport-ից։ Բելոտիին անձամբ ցանկանում է ձեռք բերել Կառլո Անչելոտին։ Բելոտիին գնելու համար անգլիական ակումբը կպայքարի «Բավարիա»-ի և «Նապոլիի» դեմ։
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Բելոտիի տրանսֆերը գնահատվում էր մոտ 90 միլիոն եվրո։