Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Դիեգո Գոդինին
Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է գնել «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինին։ Այս մասին տեղեկանում ենք Calcio Mercato-ից։
Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իրականացնել այս տրանսֆերը, որով կփոխարինի թիմի պաշտպան Յան Վերտոնգենին, ով այս ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից։
Հիշեցնենք, որ Գոդինի համար պայքարում է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։