«Ուրախ կարանտին»․ Արաբկիրում կորոնավիրուսի դեմ պայքարում են բացօթյա բակային համերգով (տեսանյութ)
Կորոնավիրուսի հետ կապված կարանտինային օրերին քաղաքացիները դիմում են տարբեր հնարքների՝ օրը հետաքրքիր դարձնելու համար։
Երևանի բնակիչներ՝ հանդիսավարներ Արսեն Մանուկյանը, Տիգրան Խաչատրյանն ու նրանց ընկերները Արաբկիրի Ավետ Ավետիսյան թաղամասում կազմակերպել են բացօթյա համերգ՝ «Մնա Տանը» խորագրով։ Ակցիայի շրջանակում կազմակերպված համերգի հենց սկսզբում, նախաձեռնող խմբի անդամները հորդորեցին քաղաքցիներին իրենց հետևել միայն լուսամուտներից և դուրս չգալ բակ՝ կուտակումներից խուսափելու համար։
Համերգին հետևող բնակիչներից շատերը միջոցառումից հատվածներ են տեսագրել և հրապարակել իրենց ֆեյսբուքյան ջերում՝ վերնագրելով այն «Ուրախ կարանտին»։