Ֆելիպե Կոուտինյոն կարող է մնալ «Բարսելոնայում»
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյեն խոսել է Ֆելիպե Կոուտինյոի ապագայի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես գտնում եմ, որ Կոուտինյոն լավ ֆուտբոլիստ է։Ինձ դուր է գալիս նրա խաղը։ Նա պատկանում է կատալոնական ակումբին։ Ոմանք ցանկանում են նրան գնել, բայց Կոուտինյոն ցանկանում է վերադառնալ մեզ մոտ»։
Հիշեցնենք որ Կոուտինյոի ծառայութնուններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։