Օրավարձով աշխատողների առնվազն 90%-ին, եթե ոչ 100՝ մեր ծրագրերով հասնում ենք․ Փաշինյան (տեսանյութ)
Փակում ենք պոտենցալ շահառուներ շղթան ու նպաստառուներին, կես ամսվա նպաստի չափով, օժանդակություն ենք ցուցաբերում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի շրջանակում իրականացվող աջակցության ծրագրերի մասին։
«Մեզ քննդատում են, որ աջակցություն չենք ցուցաբերում չգրանցված, օրավաձով աշխատողներին, բայց մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ օրավարձով աշխատողների առնվազն 90, եթե ոչ 100 տոկոսին հասնում ենք այս ծրագրով, գումարած 9-րդ ծրագրով, 7-րդ ծրագրով, 11-12 ծրագրերով»,-ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ օրավարձով աշխատողները որևէ տեղ հստակ գրանցված չեն, որպեսզի հեշտ լինի նրանց գտնել, իսկ աջակցության ծրագիրը կօգնի անուղիղ ձևով գտնել նրան։
«9-րդ ծրագրով երեխաների միջոցով, 11-12 ծրագրով գազի ու հոսանքի բաժանորդ լինելու բերումով, և 7-րդ ծրագրով երեխայի սպասելու բերումով կգտնենք նրանց: Մեր կանխավարկածն այն է, որ օրավարձով աշխատողներն այս 5 ծրագրերից որևէ մեկում, որոշ դեպքերում 2-ում կարող են լինել»,-ասաց վարչապետը: