Ամռանը կարող է տեղի ունենալ Նգոլո Կանտե-Ֆելիպե Կոուտինյո փոխանակում
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-յից։
Կատալոնական ակումբը փնտրում է կենտրոնում ակտիվ գործող կիսապաշտպանի, ով նաև լավ գիտի պաշտպանվել և այդ որակներին համապատասխանում է հենց Նգոլո Կանտեն։ Լոնդոնյան ակումբն էլ իր հերթին ցանկանում է գնել Ֆելիպե Կոուտինյոին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում է կատալոնական ակումբին։
Նշվում է, որ այս պարագայում կողմերը կարող են կատարել փոխանակում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիական սպորտային կայքերը գրեցին, որ Կանտեն վարձավճարով կարող է վերադառնալ «Լեսթեր»։