Ուսանողները խնդրում են` ֆորսմաժորային իրավիճակում ուսման վարձը առնվազն 25 %-ով զեղչվի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին են դիմել բուհերի բազմաթիվ ուսանողներ` խնդրանքով զեղչել ուսման վարձը։ Այդ մասին պատգամավորն ասաց ԱԺ նիստի ժամանակ։
«Եթե մենք ճանապարհային քարտեզ ենք մշակել, միջոցառումների ցանկ ենք ձեռնարկել սոցիալապես տարբեր թիրախների համար և ճիշտ ենք արել, ապա ուսանողները, որոնց ծնողների գերակշիռ մեծամասնությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով զրկված է աշխատելու հնարավորությունից և չի կարողանալու ուսման վարձը վճարել, ես կարծում եմ, որ միջոցառումների մի փաթեթ էլ պետք է նախատեսվի ուսանողների համար»,-ասաց նա` հավելելով, որ ֆորսմաժորային իրավիճակում ուսման վարձը առնվազն 25 տոկոսով պետք է զեղչվի: