«Ռեալը» դիտարկում է Օբամեյանգի տրանսֆերը գնելու տարբերակը
Մադրիդի «Ռեալը» իր տեսադաշտում պահում է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը գնելու հարցը։
Այս մասին տեղեկանում ենք Le10Sport-ից։ Օբամեյանգը 2018 թվականին Դորտմունդից տեղափոխվեց Լոնդոն, սակայն մինչ օրս ֆուտբոլիստի ապագան անորոշ է, քանի որ գաբոնցու և ակումբի պայմանագիրը ավարտվում է հաջորդ ամռանը։
Իսպանական գրանդը դեռ չի շտապում որոշում կայացնել Օբամեյանգի հարցում։