ԱՄՆ-ում 1 օրում COVID-19-ից մահացել է 2228 մարդ
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային՝ 2228 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ջոնս Հոպկինսի համալսարանի հաղորդած տվյալներից։
Այս պահին երկրում կա 614 հազար հիվանդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 26 հազար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ վարակի ամենաթեժ կետերից մեկն աշխարհում։