Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 296-ի
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 296-ի։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական տվյալներից։ Երկրում վիրուսից բուժվել և դուրս է գրվել 67 մարդ, մահացել է 3-ը։
Այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվը կազմում է 4856:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Վրաստանում կորոնավիրուսի պիկը կավարտվի ապրիլի երկրորդ կեսին։