Հինգ ժամվա ընթացքում՝ 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ՝ թվային հարթակի միջոցով։
Այս ծրագրից կօգտվի շուրջ 95 հազար շահառու։ Շահառուների թիվը չպետք է շփոթել ծրագրից օգտվող ֆիզիկական անձանց թվի հետ, որը կազմում է 124 հազար 402 մարդ:
Իրականում աջակցություն է ստանում այսքան ընտանիք։ Սա, ընդգծեմ, միայն 8-րդ միջոցառման շրջանակներում»:
Նշենք, որ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝