Միլիոնը մեզ, 7500 դրամը՝ Պողոսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ պոպուլիզմի իրացման լավագույն հնարավորություններից մեկը:
Փաշինյանը ջանաց հետ չընկնել Վրաստանի վարչապետից, որը մի շաբաթ առաջ հայտարարեց, որ կփոխհատուցի Վրաստանի քաղաքացիների կոմունալ վճարները:
Մեր կառավարությունն էլ որոշեց Հայաստանի քաղաքացիների կոմունալ վճարները փոխհատուցել, բայց ի տարբերություն Վրաստանի վարչապետի, ում համար խնդիր է դրված բնակչին ռեալ օգնությամբ աջակցել, մեզ մոտ կոմունալները վճարվում եմ ընդամենը պոպուլիզմի համար:
Պարզվում է Հայաստանում հնարավոր է փետրվար ամսվա ընթացքում ընտանիք պահել մինչև 10000 դրամի գազի և մինչև 5000 դրամի էլէներգիայի ծախսով:
Կառավարությունը պարզել է, որ այդ ծախսն արած 222 հազար ՀՀ քաղաքացի կա: Խնդիրն այն չէ, որ Էդմոն Մարուքյանը հաշվել է և պարզել, որ ոչ թե 222 հազար քաղաքացի է, այլ ընդամենը 20 հազար, այլ այն, որ արտակարգ դրություն հաստատելն ու մարդուն 7500 դրամով օգնելը, մեղմ ասած, ծաղր է այդ նույն մարդու նկատմամբ:
Այն երկրում, որտեղ նախարարները չեն ցանկանում 500 հազար դրամով նվիրյալի պես աշխատել ու սիրտները միլիոններ է ուզում, 7500 դրամը խեղկատակություն է: Սա ընդամենը քայլ է գալչկա դնելու համար արված: Սա ՀՀ հպարտ քաղաքացուն որևէ բան չի տալու, ավելին մի հատ էլ քաղաքացին է այս ապաշնորհ իշխանությանն իր հաշվին ինքնահաստատվելու և գործ անողի իմիտացիա ստեղծելու հնարավորություն տալիս:
Սա պոպուլիզմ է, որը ոչ թե լուծելու է աղքատության եզրին կանգնած և անգամ արտագաղթի տեղ չունեցող քաղաքացու խնդիրները, այլ ավելի է խորացնելու նրանց ընտանիքներում առկա ճգնաժամը:
NewsPress.am