«Բարսելոնան» կփորձի գնել Կինգսլի Կոմանին
Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Կինգսլի Կոմանի ծառայություններով։
Այս մասին տեղեկանում ենք Diario Sport-ից։ Նշվում է, որ եթե կատալոնական թիմը ձախողի Նեյմարի կամ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը, ապա կփորձի ձեռք բերել Կոմանին։
Կոմանի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։