Համավարակի տարածումը բավական բարդացրել է աշխատանքների իրականացումը. Դիանա Գասպարյան
Գարնանային անձրևների պատճառով շատ երթևեկելի փողոցներում առաջացել են փոսեր, որոնք անհարմարություն են պատճառում հատկապես վարորդներին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն ընթանում են անհրաժեշտ հաշվարկները, և շուտով կիրականացվեն այդ փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Համավարակի տարածումը բավական բարդացրել է աշխատանքների իրականացումը, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը:
Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգման աշխատանքներ չեն իրականացվի Կամո և Սպանդարյան փողոցներում, քանի դրանք ընդգրկված են Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում. այդ փողոցները հիմնանորոգվելու են»: