Կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել Արտակարգ դրության ժամկետը. հարցն ուղարկվեց Ազգային ժողով
Կառավարությունն իր արտահերթ նիստում որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը. այն կտևի մինչև մայիսի 14-ը՝ ժամը 17.00-ն։
Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ երկարաձգման առումով իրավական խնդիր չկա: