Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան

Այս թեմայով
- «Չենք վճարելու». բողոքի ակցիա կառավարության մոտ գազի եւ էլեկտրաէներգիայի վճարման դեմ (տեսանյութ)
- Կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել Արտակարգ դրության ժամկետը. հարցն ուղարկվեց Ազգային ժողով
- Հակահամաճարակային միջոցառումները հավասարվում են զրոյի, երբ քաղաքի մի քանի ցանցային սուպերմարկետներում այս վիճակն է․ ԼՀԿ-ական պատգամավոր
- Առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի սահմանափակումները․ կգումարվի ԱԺ հատուկ նիստ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով քաղաքացիներին, հորդորեց Զատկի միջոցառումներին չմասնակցել, հիշեցրեց՝ նման կոչով դիմել է նաև եկեղեցին:
Վարչապետը նաև անդրադարձավ առաջիկա ամիսներին նշվող հիշատակի օրերին և տոներին:
«Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն՝ այն պաշտոնյաները, որ ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն այն, նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին, մայիսի 1-ի հետ կապված էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- ասաց նա:
Վարչապետը հույս հայտնեց, որ քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան այս որոշումներին, քանի որ դրանք կայացվում են հանուն մարդու, քաղաքացու, ոչ թե ի հեճուկս նրանց: