Հակահամաճարակային միջոցառումները հավասարվում են զրոյի, երբ քաղաքի մի քանի ցանցային սուպերմարկետներում այս վիճակն է․ ԼՀԿ-ական պատգամավոր

Այս թեմայով
- Ի՞նչ է անում մեր կառավարությունը՝ Շուշիում մեր մշակութային ժառանգությունը ադրբեջանցիներից փրկելու համար. Աննա Կոստանյան
- Հերթական թոզը, որ փչվում է մարդկանց աչքերին՝ իբրև հեղափոխական փոփոխություն. ԼՀԿ-ական պատգամավոր (լուսանկար)
- Մարալը Բաքվում է. Ադրբեջանի պնդմամբ՝ համարվում է ահաբեկիչ
- Ինչո՞ւ պետք է ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունենա, իսկ դպրոցի ուսուցչուհին՝ ոչ. պատգամավորը՝ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է օգտատերից մեկի հրապարակած լուսանկարով, որտեղ երևում է առևտրական կենտրոնի դիմաց քաղաքացիների կուտակումներ և դրել, որ հակահամաճարակային միջոցառումներ անելը հավասարվում է զրոյի, երբ սուպերմարկետներում նման վիճակ է։
«Այսքան հակահամաճարակային միջոցառումներն անելը հավասարվում է զրոյի, երբ քաղաքի մի քանի այսպիսի ցանցային սուպերմարկետներում (կարծում եմ պարզ է որի մասին է խոսքը) այս վիճակն է։ Փոքր բակային խանութների գործունեությունն ավելի անվտանգ է, քան այս սուպերմարկետներում։ Կամ եթե փակել չեք կարող, գոնե ոստիկանական խիստ վերահսկողություն սահմանեք։ Սա ի՞նչ է։
Ոստիկանները փողոցներում անտեղի պտտվում են ու մարդկանց դեմքին նայելով՝ նոր որոշում թուղթ հարցնեն, թե ոչ (այսքան օրվա կարանտինի ընթացքում ինձանից միայն երկու անգամ են թուղթ հարցրել)։ Ու էդ թուղթն ընդհանրապես բանի պետք չի, քանի որ որևիցե կերպ չի կանխում համաճարակի տարածումը, միայն այս նեղ իրավիճակում մարդիկ են անիմաստ տուգանվում»,- գրել է Կոստանյանը։