Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի վերջին, սակայն առանց հանդիսականների
Անգլիայի պրեմիեր լիգայի վերսկսման համար շարունակվում են քննարկումներն ու բանակցությունները։ Ինչպես տեղեկանում ենք The Mirror-ից, հերթական հանդիպումն այդ թեմայով պիտի կայանաք ապրիլի 17-ին։
Պլանավորվում է, որ առաջնության վերսկսման ամենահավանական ժամկետը կլինի մայիսի վերջը, կամ հունիսի սկիզբը։
Նշվում է, որ հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։ Նույնը կարող է լինել նաև հաջորդ մրցաշրջանի սկզբում և հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։