Բա եղա՞վ... Գևորգ Պետրոսյանը` Աննա Դանիբեկյանի «առողջական» վիճակի մասին
ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի «առողջական» վիճակին՝ քթի վիրահատությանը.
«Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում, քննադատում ու հեգնում եք: Բա եղա՞վ...
Ախր հասկացեք, եթե նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը, բա որ՝ Աստված չանի՝ հանկարծ մի ավելի կարևոր կենսական օրգան վիրահատի, ինչքան ժամանակ եք որոնելու անհետ կորածին...»,-գրել է պատգամավորը։