Ջեյդոն Սանչոն պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն բաց է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության համար։ Ինչպես հաղորդում է The Atletic-ը, ֆուտբոլիստը պատրաստ է շարունակել իր կարիերան անգլիական ակումբում։
Նա ժամանակին ապրել է Մանչեսթեր քաղաքում և ծանոթ է քաղաքին։ Սանչոն ընկերություն է անում նաև մանչեսթերյան ակումբի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։
Այս մրցաշրջանում Սանչոն անցկացրած 23 խաղում հեղինակել է 14 գնդակ և կատարել 15 գոլային փոխանցում։