Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է մոտ 12 հազարի
Վերջին 24 ժամում Ռուսաստանի 57 ռեգիոններում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 1786 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբից։
1 օրում մահացել է 18 մարդ և առողջացել 97-ը։ Հիվանդների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ 1124 դեպք։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կա 11917 վարակակիր, որոնք գրանցված են երկրի 82 ռեգիոններում։
Հիշեցնենք, որ Չինաստանում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։