Ունաի Էմերին կարող է գլխավորել «Միլանը»
Մրցաշրջանի ավարտից հետո «Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է լքել իր զբաղեցրած պաշտոնը։
Նրան կարող է փոխարինել Ունաի Էմերին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։ Նշվում է, որ միլանյան ակումբի ղեկավարները կապ են հաստատել «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինիոյի հետ, սակայն նա մերժել է թիմին։
Հիշեցնենք, որ 26 տուրից հետո ակումբը զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը։