Ֆինանսական ճգնաժամի պատճառով Նեյմարին հնարավոր է չկարողանան գնել
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մրցաշրջանի ավարտից հետո կարող է մնալ թիմում։ Փարիզյան թիմում մտածում են, որ կորոնավիրուսից առաջացած ֆինանսական ճգնաժամի պայմաններում թիմերը չեն կարող վճարել Նեյմարի տրանսֆերի համար բավարար գումարը։
Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-յից։ Հիշեցնենք, որ 2017 թվականին նեյմարը 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց փարիզյան ակումբ։
Նրա աշխատավարձը տարեկան կազմում է 31,6 միլիոն եվրո։