Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»
Մամուլ

«Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում

«Փաստ» թերթը գրում է.

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման մեջ, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումը:

Որոշման նախագիծը մշակել է նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչությունը: Նշվում է, որ իրավական այս ակտի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների որակը: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները եւ երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ այն մշակվել է «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 268-րդ կետի պահանջը ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների որակը բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներ են իրականացվում հանրապետությունում երթուղային միասնական ցանց ձեւավորելու ուղղությամբ: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները եւ երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները:

Միաժամանակ ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության գործընթացում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնց լուծումը ներառված չէ գործող կարգում, սակայն օրենսդրական կարգավորման կարիք ունեն:

«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, կանոնավոր փոխադրումները լիցենզավորման ենթակա չեն, մինչդեռ կառավարության 2007թ. հունիսի 21-ի թիվ 819-Ն որոշման պահանջները առայսօր գործում են:

Այսպիսով՝ ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշումը ամբողջովին խմբագրվել է: Հաշվի է առնվել նաեւ տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:

Ներկայումս մրցույթի մասնակցության պայման է սահմանվել հաշմանդամների նստեցման եւ իջեցման համար վերասարքավորված ավտոբուսների առկայությունը, մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվել է ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից (ներկայումս ունեն դիտորդի կարգավիճակ), փոխվել է միջմարզային եւ ներհամայնքային տրանսպորտային միջոցների շահագործման տարիքը: Ամբողջովին փոխվել է տրանսպորտային միջոցների գնահատման մեխանիզմը եւ սպասարկման ժամկետները:

Հստակեցվել է մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ոլորտի կարգավորում, բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավում, առկա խնդիրների վերացում, մրցույթների կազմակերպման եւ անցկացման գործընթացի կատարելագործում:

Նախագիծը բոլոր մանրամասներով ներկայացնել չենք կարող, բայց անդրադառնանք մի քանի կետերի: Օրինակ՝ հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու ժամանակ ձեւավորվելու է հանձնաժողով:

Մասնավորապես՝ միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում այդ հանձնաժողովում ընդգրկվելու են՝ չորս ներկայացուցիչ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, մեկական ներկայացուցիչ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից, համապատասխան մարզպետարանից եւ հասարակական կազմակերպությունից, իսկ ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում՝ չորս ներկայացուցիչ համապատասխան համայնքապետարանից (Երեւանում` քաղաքապետարանից), մեկական ներկայացուցիչ լիազոր մարմնից, ճանապարհային ոստիկանությունից եւ հասարակական կազմակերպությունից:

Մրցույթին, ինչպես նաեւ համալրելու եւ (կամ) փոխարինելու համար թույլատրվում է ներկայացնել 5-ից ոչ ավելի տարիք ունեցող ավտոբուսներ: 10 տարին լրացած ավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: