Մելանյա Թրամփը կրել է պաշտպանիչ դիմակ և տեսաուղերձով դիմել ամերիկացիներին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, կրել է բժշկական պաշտպանիչ դիմակ և կոչ արել, որպեսզի ամերիկացիները կրեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Այս մասին տեղեկանում ենք Մելանյա Թրամփի թվիթթերյան էջից։ Նա դիմակ կրելու կոչն արել է տեսաուղարձքվ։ Նա կոչ է արել նաև պահպանել սոցիալական հեռավորությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի կենտրոն հանդիսանում է Նյու-Յորքը։