Մահացել է Ալավերդու շրջանի ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնյանը
Մահացել է Արցախյան Ազատամարտի նվիրյալ կամավորական, Ալավերդու շրջանի ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնյանը (ծնվ․ 1951թ.)։ Այս մասին գրել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա մասնավորապես գրել է.
«Նրա ջոկատը «Շուշիի առանձնակի գումարտակի» կազմում մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների՝ արիաբար կատարելով հրամանատարության առաջադրանքները։
Ցավակցում եմ Սասուն Սիմոնյանի հարազատներին և մեր բոլոր մարտական ընկերներին»: