Վստահ եմ, որ ինչ-որ պահի կվերադառնամ «Ռեալ»․ Իկեր Կասիլիաս
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը նշել է, որ ցանկանում է ինչ-որ պահի վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․ «Ես ցանկանում եմ ինչ-որ պահի վերադառնալ «Ռեալ»։ Ես կարծում եմ, որ այս ակումբն իմ տունն է, չնայած, որ այնտեղից հեռացել եմ արդեն 5 տարի։ Ես անցկացրել եմ այդ թիմում 25 տարի, այդ իսկ պատճառով իմ ու ակումբի կապն ամուր է։ Վստահ եմ, որ ինչ-որ պահի կվերադառնամ ակումբ և կկատարեմ իմ գործունեությունը»։