COVID-19-ից մահացել է ամերիկացի դերասան Ալլեն Գարֆիլդը
Ամերիկացի դերասան Ալլեն Գարֆիլդը մահացել է կորոնավիրուսից։ Նա 80 տարեկան էր։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դերասանը մահացել է ապրիլի 7-ին՝ Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում։ Դերասանի մահվան մասին հայտնել է նրա քույրը՝ Լոիս Գուրվիցը։ Նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում, ինչպես նաև հեռուստատեսային շոուներում։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կա կորոնավիրուսով հիվանդ մոտ 1,5 միլիոն մարդ։