Խոշոր պայթյուն Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում
Մոսկվայի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից։
Պայթյունը տեղի է ունեցել Պանորամա բիզնես կենտրոնում, որ գտնվում է Բերտսկի փողոցի 2-րդ հասցեում։ Պայթյունի հետևանքով շենքում կան վնասվածքներ։
Այս պահին հրշեջները մարել են կրակը։ Տուժածների մասին դեռ տեղեկություն չկա։