Մահացել է 25-ամյա ռեփ երգչուհի Չիննա Ռոջերսը
Ֆիլադելֆիայում մահացել է 25-ամյա ռեփ երգչուհի Չիննա Ռոջերսը՝ Chynna-ն։ Այս մասին տեղեկանում ենք New York Times-ից։ Երգչուհու մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Ռեփեր աղջիկը ժամանակին չի թաքցրել, որ պայքարում է թմրադեղերի դեմ։ Ինստագրամում իր վերջին հրապարակման մեջ ռեփերը ակնարկել է մահվան մասին։ Նա մասնավորապես գրել էր․
«Ես մտածում եմ, որ մեր կյանքում սաունդտրեքները շատ են։ Ինձ պետք է երաժշտություն, որի հնչյունների ներքո կարելի է մահանալ»։
Հիշեցնենք, որ երգչուհու մայրը մահացել էր 2017 թվականին։