ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է «Դոմոդեդովո»-ում մնացած և դեպի Հայաստան չվերթին սպասող քաղաքացիների ցանկը
Քաղաքացիների խնդրանքի համաձայն՝ ցանկը հրապարակման նպատակով փոխանցվել է դեսպանատանը:
Նշվում է, որ դեպի Երևան մյուս թռիչքի կազմակերպման դեպքում, դեսպանատունը ցուցակը կփոխանցի չվերթն իրականացնող ավիաընկերությանը:
Դեսպանատունը երաշխավորել է, որ առաջնահերթ նշված քաղաքացիները չվերթի հաստատման դեպքում տոմսեր կստանան: