Ֆելիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոն, ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Լոնդոնցիները Էդեն Ազարի հեռանալուց հետո բելգիացու դիրքում ունեն բաց և այդ բացը ցանկանում են լրացնել բրազիլացուն թիմ հրավիրելով։
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ Կոուտինյոն կտեղափոխվի վարձավճարով։