Ամերիկացիների 46 տոկոսն աջակցում է Դոնալդ Թրամփին
Ամերիկացիների 46 տոկոսը գոհ է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք СNBC հեռուստաընկերության կատարած հարցումներից։
Նշվում է, որ դեկտեմբերին այդ կարծիքին էին 40 տոկոսը։ Ամերիկացիների 43 տոկոսն ընդհանրապես չի աջակցում Թրամփին։ Հարցումներն անց են կացվել ապրիլի 3-6-ը։
Հիշեցնենք, որ այս տարի նոյեմբերին ԱՄՆ-ում կկայանան նախագահական ընտրությունները։