Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է 214-ի
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 214-ի։ Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։ Վերջին մեկ օրվա մեջ գրանցվել է 6 նոր դեպք։
Այս պահին երկրում մեկուսացած է 4559 մարդ։ Բժիշկների հսկողության տակ են 353 մարդ։ Բուժվածների թիվը հասնում է 50-ի, իսկ մահացածներինը՝ 3։
Նշենք, որ մեր տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ ակտիվ բուժվողների թվով առաջատար է Թուրքիան։