Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են (տեսանյութ)
Ստամբուլից Հայաստան են վերադառնում շուրջ 100 հայեր՝ 4 ավտոբուսներով, նրանք արդեն ճանապարհին են։ NEWS.am-ի հետ զրույցում Հայաստան վերադարձող հայերից Նաիրա Հարությունյանն ասաց, որ իրենց վերադառնալու ֆինանսական հարցերը լուծել է ՀՀ կառավարությունը։