Վթար Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին․ վարորդը մահացել է
Ապրիլի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 91-րդ կմ-ին, Մեծ-Մասրիկ գյուղի կամրջի մոտ «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 25-ամյա վարորդ Գնել Թովմասյանը տեղում մահացել է: