Հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմի կիրառման արդյունքում դեռ ինքնամեկուսացվածներ չկան
Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու համակարգը սկսել է գործել ապրիլի 7-ից, դեռ ինքնամեկուսացվածներ չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:
«Համակարգը սկսել է գործել երեկ: Եվ դեռ ինքնամեկուսացվածներ չկան: Մենք ակնկալում ենք, որ այսօր կունենանք անձինք, որոնք կինքնամեկուսանան», -ասաց Բադալյանը: