Առաջին անգամ իտալական Vogue ամսագիրը լույս է տեսել դատարկ շապիկով
Աշխարհահռչակ Vogue ամսագիրն առաջին անգամ դուրս է եկել դատարկ շապիկով։
Ամսագրի գլխավոր խմբագիր Էմմանուել Ֆարանետտին նշել է, որ ամսագիրը սպիտակ շապիկով է լույս տեսել կորոնավիրուսի պատճառով։ Ամսագիրն այլ շապիկ չէր կարող ունենալ, քանի որ աշխարհում մոլեգնում է էպիդեմիան, մահանում են մարդիկ։ Խմբագրի խոսքերով սպիտակ գույնը խորհրդանշում է մթությունից հետո լույսը։
Հիշեցնենք, որ մի շարք հայտնի ամսագրեր ևս լույս են տեսել առանց նկարների շապիկներով։