COVID-19-ի պատճառով հետաձգվել է Էնրիկե Իգլեսիասի մենահամերգը
Իսպանացի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասը Ռուսաստանում նախատեսված իր համերգը տեղափոխել է 2021 թվականին։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Այս որոշումը պայմանավորված է կորոնավիրուսով։ Համերգը պլանավորված էր մայիսի 30-ին։ Կորոնավիրուսի պատճառով այն չի կայանա։
Հիշեցնենք, որ վիրուսի պատճառով գրեթե ամբողջ աշխարհում դադարեցված են մասսայական միջոցառումները, համերգներն ու մրցաշարերը։