Ռոնալդինյոն լքել է բանտը․ նա կենթարկվի տնային կալանքի
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն լքել է Պարագվայը, որտեղ բանտարկված էր։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Նրա պատիժը փոխվել է, և Ռոնալդինյոն կենթարկվի տնային կալանքի։ Սրա հետ մեկտեղ կվճարի 1,6 միլիոն դոլար տուգանք։ Նա լինելու է հյուրանոցներից մեկում և հսկվելու է տեսախցիկներով։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Պարագվայում ձերբակալվեց կեղծ անձնագիր ունենալու համար։